Պերուում 96 ոստիկան կասկածվում է ենթադրյալ հանցագործների սպանության համար
Պերուի ոստիկանության միանգամից 96 աշխատակից որպես կասկածյալ ներգրավված է 27 ենթադրյալ հանցագործների սպանության գործում, հաղորդում է Պերուի La Prensa ամսագիրը:
Ըստ կայքի տվյալների՝ խոսքը գնում է 2011-2015թթ մասին, երբ 16 ավագ և 80 կրտսեր սպաներ սպանել են տարբեր հանցագործությունների մեջ մասկածվող մարդկանց: Իբր թե, սպանությունների ետևում ոստիկանության մայոր է կանգնած եղել, իսկ ակցիային մասնակցած յուրաքանչյուր շարքայինի դրամական պարգևատրում է հասել:
Սպանություններից հետո ոստիկանները իրենց ղեկավարներին հայտնել են, որ հանցագործները ոչնչացվել են այն բանից հետո, երբ զինված դիմադրություն են ցույց տվել:










