ԱՄՆ-ի պետական պարտքը կաճի 383 մլրդ դոլարով. երկրի ֆինանսների նախարարություն

08:49 • 02.08.16

ԱՄՆ-ի պետական փոխառությունների ծավալը 2016թ. 2-րդ կիսամյակում կավելանա 383 մլրդ դոլարով: Այս մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունում, գրում է РИА Новости-ն:



Գերատեսչությունում հայտնել են, որ ընթացիկ տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպասում է շուկայում 201 մլրդ դոլար փոխառությանը: Նման գնահատականը 47 մլրդ դոլարով ավելին է, քան կանխատեսվում էր այս տարվա մայիսին:



Բացի այդ, 2016թ. հոկտեմբերից դեկտեմբեր նախատեսվում է շուկա դուրս բերել 181 մլրդ դոլարի պարտատոմսեր: Փոխառությունների աճը նախարարությունը բացատրում է ներքին մուտքերի կրճատմամբ: