Հղի կանանց կոչ են արել չմեկնել Մայամիի շրջաններից մեկը` Զիկա վիրուսի պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բժիշկները զգուշացնում են հղի կանանց Մայամիի շրջաններից մեկն այցելելու վերաբերյալ` Զիկա վիրուսի պատճառով, փոխանցում է BBC-ն:
Շաբաթ Ֆլորիդայում հայտնել էին Զիկա վիրուսով վարակվելու 4 դեպքի մասին: Այժմ խոսքը 14 վարակվածների մասին, որոնցից 12-ը տղամարդիկ են: Վարակման բոլոր նոր դեպքերը գրանցվել են Մայամիի Ուինվուդ շրջանում:
Բժիշկները ենթադրում են, որ վիրուսի տարածմանը նպաստել են վիրուսի փոխանցող միջատները:
Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տալիս բոլոր հղիներին, ովքեր այցելել են Ուինվուդ շրջան հունիսի 15-ից հետո, թեստ հանձնել, իսկ այն կանանց, ովքեր հղիություն են պլանավորում, ստիպված են սպասել 8 շաբաթ այդ շրջան այցելությունից հետո:










