Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայի տարածքային ջրերի մեջ

16:39 • 03.08.16

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական բալիստիկ հրթիռն են արձակել, որն ընկել է Ճապոնիայի տարածքային ջրերի մեջ, հայտնում է The Guardian-ը` մանրամասնելով, որ տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է:

 

Հայտնի է, որ գործողության միջին շառավիղով հրթիռը նախքան ջուրն ընկնելը անցել է մոտ 1000 կմ տարածություն:

 

Ճապոնիային վարչապետ  Սինձո Աբեն, արձագանքելով հրթիռի արձակմանը, նշել է, որ սա մեծագույն սպառնալիք է իր երկրի համար: Նա նաև մանրամասնել է, որ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը կշարունակեն գտնվել պատրաստվածության ամենաբարձր աստիճանի վրա, քանի դեռ հարևան երկիրը նման ագրեսիվ վարք է դրսևորում: 

 

ԱՄՆ-ի պետդեպը ևս քննադատել է հրթիռի արձակումը` նշելով, որ այսպիսով Հյուսիսային Կորեան ավելի է ամրապնդում իր մեկուսվածությունը միջազգային հանրությունից:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Փհենյանը երկրի արևելյան ափից արձակել էր 3 բալիստիկ հրթիռ: