ԱՄՆ-ի փոխնախագահն իր տանը կազմակերպել է Սպիտակ տանն աշխատող միասեռ զույգի պսակադրությունը
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, ով միասեռականների իրավունքների ակտիվ պաշտպաններից է, իր տանը կազմակերպել է Սպիտակ տանն աշխատող 2 տղամարդկանց պսակադրության արարողությունը:
Ինչպես նշում է The Independent-ը, փոխնախագահի վաշինգտոնյան տանն ամուսնացել են Սպիտակ տան բարձրաստիճան ծառայողներ Բրայան Մոսթելերն ու Ջո Մեշին:
«Հպարտ եմ իմ տանը Բրայանին ու Ջոյին ամուսնացնելու համար: Ես անչափ երջանիկ եմ այս կապակցությամբ, իսկ տղաները երկար ժամանակ է ինչ աշխատում են Սպիտակ տանն ու հիանալի անձնավորություններ են»,-թվիթերյան էջում գրել է Բայդենը:
Նշվում է, որ Բայդենի դուստրը ևս միասեռական է ու 2 տարի առաջ ընտանիք է կազմել իր վաղեմի ընկերուհու հետ:










