Կոլումբիայում կոկայինի արտադրությամբ զբաղվող ավելի քան 100 լաբորատորիա է փակվել
Կոլումբիայի անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին 5 օրվա ընթացքում ոչնչացրել են կոկայինի արտադրությամբ զբաղվող ավելի քան 100 լաբորատորիա:
Համաձայն երկրի իշխանությունների տվյալների, ոչնչացված լաբորատորիաները տարեկան արտադրում էին մոտ 100 տոննա կոկային:
«Դա հարված է թմրանյութերի մատակարարման ֆինանսավորման կառույցին»,- հայտարարել է Կոլումբիայի ոստիկանության ներկայացուցիչ Խոսե Անխելը:
Թմրանյութ արտադրողների դեմ պայքարի գործողությունն անցկացվել է Կոլումբիայի հարավ-արևելքում:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2015-ին Կոլումբիայի կոկայինի արտադրությունն աճել է 39%-ով: Նախորդ տարի իրավապահներն առգրավել են 253 տոննա կոկային, ինչը 71%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:










