«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են

11:57 • 03.08.16

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանը։


Նշենք,որ «Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սասնա ծռերին» հաց տանող Արթուր Սարգսյանի նկատմամբ։


Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 1-ի դրությամբ ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:  Օգոստոսի 1-ի դրությամբ 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով։

 
«Սասնա ծռեր» խմբի անդամներն են՝


1. Պավլիկ Մանուկյան
3. Գագիկ Եղիազարյան
4. Արեգ Կյուրեղյան     
5. Արամ Հակոբյան
6. Արմեն Լամբարյան
7. Սմբատ Բարսեղյան
8. Էդվարդ Գրիգորյան
9. Արմեն Բիլյան
10. Վարուժան Ավետիսյան
11. Մխիթար Ավետիսյան
12. Աշոտ Պետրոսյան
13. Թորոս Թորոսյան
14. Վարդան Գերավետյան
15. Գևորկ Իրիցյան
16. Սեդրակ Նազարյան
17. Արայիկ Խանդոյան
18. Սերգեյ Կյուրեղյան
19. Մարտիրոս Հակոբյան
20. Արթուր Սողոմոնյան
21. Հովհաննես Հարությունյան
22. Հովհաննես Վարդանյան
23. Ռուբեն Գրիգորյան
24. Արայիկ Հակոբյան
25. Արթուր Մելքոնյան   
26. Էդգար Սողոմոնյան
27. Գևորգ Մելքոնյան
28. Գառնիկ Հովակիմյան
29.Արամ Մանուկյան
30. Տիգրան Սարգսյան
31. Թաթուլ Թամրազյան