ՄԱԿ-ի տվյալներով` 9500 զոհ է գրանցվել Դոնբասում հակամարտության սկզբից ի վեր
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցող հակամարտության հետևանքով 9553 մարդ է զոհվել, 22 137-ը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` կազմակերպությունը ամենամեծ թվով զոհեր է գրանցել խաղաղ բնակչության շրջանում` սկսած 2015-ի օգոստոսից: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի միջին ամսական թվաքանակը այս տարվա հունիս և հուլիս ամիսներին կազմել է 71 մարդ` գերազանցելով անցած 9 ամիսների ցուցանիշները:
Կազմակերպությունից նաև ընդգծել են, որ վերջին շաբաթներին իրավիճակն էլ ավելի վտանգավոր է դարձել` Ուկրաինայի զինված ուժերի և ապստամբների միջև հրետանային մարտերի պատճառով:










