Դուբայի օդանավակայանում այրվել է Emirates-ի ինքնաթիռը

15:23 • 03.08.16

Դուբայի օդանավակայնում իրականացրած անհաջող վայրէջքից հետո այրվել է Emirates ավիաընկերության օդանավերից մեկը:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Boeing 777 ինքնաթիռը վերադառնում էր Հնդկաստանից: Նշվում է, որ կրակի բռնկումից հետո բոլոր ուղևորները տարհանվել են: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպից  հետո օդանավակայանի աշխատանքը կասեցվել է:

 

«Դուբայի օդանավակայնը չի ընդունի ժամանող ինքնաթիռներին մինչ հաջորդ հաղորդագրության տարածումը», — նշվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում: