Դուեյն Ջոնսոնը լուսանկար է հրապարակել «Ֆորսաժ 8-ի» նկարահանումներից

01:09 • 03.08.16

«Ֆորսաժ 8» ֆիլմը հանդիսատեսին կներկայանա հաջորդ տարի, իսկ մինչ այդ դերասանները երբեմն լուսանկարներ են տեղադրում և փոքրիկ տեղեկություններ հաղորդում նկարահանման մասին:

Ինչպես գրում է The Independent-ը` այս անգամ նկարահանման հրապարկից լուսանկար տեղադրելու հերթը Դուեյն Ջոնսոնինն է, ով «Ֆորսաժ» ֆիլմաշարի տարբեր մասերում մարմնավորում է Լյուք Հոբսին:

Դերասանը կադրեր է հրապարկել բանտային տեսարանից, որտեղ պատկերված է կալանավորի հագուստով:

Ինչպես նախկինում հաղորդվել էր, ֆիլմաշարհի նոր մասում դերակատարմամբ հանդես կգան նաև հոլիվուդյան դերասանուհիներ Շարլիզ Թերոնը և Հելեն Միրենը:

 

 

Դուեյն Ջոնսոնը լուսանկար է հրապարակել «Ֆորսաժ 8-ի» նկարահանումներից