Հունաստանում հարձակվել են Մեքսիկայի դեսպանատան վրա
Անհայտ անձինք Հունաստանում կրակ են բացել Մեքսիկայի դեսպանատան ուղղությամբ, հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները: Ըստ գերատեսչության՝ միջադեպը տեղի է ունեցել Աթենքում հուլիսի 31-ին: Երկու մարդ մոտոցիկլով մոտեցել են դիվանագիտական առաքելության շենքին և կրակ են բացել:
Փամփուշտները հայտնվել են ֆինանսական գրանսենյակում, որը դեսպանատնից մեկ հարկ ներքև է տեղակայված եղել:
Մեքսիկայի ԱԳՆ պահանջել է հունական իրավապահ մարմիններից հետաքննություն անցկացնել կրակոցների մեղավորներին հայտնաբերելու համար:










