Իսլամական պետության ահաբեկիչները Հալեպում քիմիական զենք են կիրառել. կան զոհեր  

00:28 • 03.08.16

 

Ահաբեկիչները թունավոր նոյւթերով լցված ականներ են պայթեցրել Սիրիայի Հալեպ քաղաքի հին թաղամասում, ինչի հետևանքով 5 խաղաղ քաղաքացի է զոհվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի աշխարհազորայիններին:

«Ահաբեկիչները շնչահեղձություն և նյարդերը թուլացնող նյութեր պարունակող զենք են կիրառել: 5 մարդ խեղդվել է», - պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Աշխարհազորայինների տվյալներով` ականները պայթել են Բաբ-էլ-Ֆարաջ և Բուստան-Կել-Աբ թաղամասերում: Նախկինում` ապրիլին և մայիսին, Հալեպի քրդական թաղամասերը ռմբակոծելիս ահաբեկիչներն արդեն կիրառել էին խեղդող գազ  պարունակող զենքեր:

Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները բազմիցս քլորի հիմքան վրա պատրաստված քիմիական զենք են կիրառել քրդական աշխարհազորային ջոկատների ու իրաքյան բանակի վրա հարձակվելիս: