«Ոսկե գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխությունը կվարի Ջիմմի Ֆելոնը
Ամերիկացի հաղորդավար Ջիմմի Ֆելոնը հանդես կգա որպես «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակի հանձնման արարողության հաղորդավար: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ֆելոնը:
«Չափազանց հուզված եմ հունվարյան «Ոսկե գլոբուսի» հաղորդավարի դերով», - միկրոբլոգում գրել է հաղորդավարը:
Ֆելոնը նաև կատակել է` ասելով, որ հույս ունի հանդիպել արտասահմանցի լրագրողների հետ, նախքան նրանց երկրի կարտաքսի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:










