Մեքսիկացի թմրավաճառին ձերբակալել են պլաստիկ վիրաբույժին այցելության ճանապարհին
Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են «Ծովածոց» նարկոկարտելի ներկյացուցիչ Դավիթ Գարսու Ավիլու: Այդ մասին հաղորդում է La Tribune պարբերականը:
«Սատանա» մականունով թմրավաճառին ձերբակալել են պլաստիկ վիրաբույժին այցելության ճանապարհին: Հանցագործը վիրաբուժական միջամտություն էր պլանավորել Մեքսիկայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, որպեսզի դժվարացնի իրեն ճանաչելու գործընթացը:
Դավիթ Գարսու Ավիլուն մեղադրվում է մասսայական սպանությունների կազմակերպման, ինչպես նաև ԱՄՆ թմրանյութերի տեղափոխման մեջ:










