Մեքսիկայում 2 շաբաթվա ընթացքում 3-րդ քաղաքապետն է սպանվել
Մեքսիկայի Պուեբլա նահանգում գնդակահարվել է Խուեխուետլան էլ Գրանդե քաղաքի քաղաքապետ Խոսե Սանթոս Մարիա Զավալան: Նա արդեն 3-րդ քաղաքապետն է, որը սպանվում է երկրում վերջին 2 շաբաթվա ընթացքում, փոխանցում է BBC-ն:
Նա սպանված է հայտնաբերվել իր ավտոմեքենայի մոտ: Նրա քարտուղարուհին, ով եղել է նույն մեքենայում, ոստիկանության ժամանելու պահին դեպքի վայրում չի եղել: Նրա գտնվելու վայրն անհայտ է: Չի նշվում նաև հարձակման դրդապատճառը:
Նախորդ տարի տեղի հանցագործները Զավալային ծեծել էին և կողոպտել սեփական տանը:
Հուլիսին սպանվել են մեքսիկական 2 քաղաքների քաղաքապետեր, որոնցից մեկը բազմիցս դիմել է կենտրոնական իշխանություններին` խնդրելով պաշտպանել իրեն մաֆիայի անդամների սպառնալիքներից:










