Մեխիկոյում հայտնի ֆոտոմոդելին իր տանը մահացած են գտել. քննվում է սպանության վարկածը

10:00 • 03.08.16

Մեքսիկայի իրավապահ մարմինները սկսել են կոլումբացի ֆոտոմոդել Ստեֆանի Մագոն Ռամիրեսի մահվան հետաքննությունը: Աղջիկը հայտնաբերվել է մերկ` իր սեփական բնակարանում, գրում է segodnya.ua-ն:

Աղջկա դեմքին հարվածի հետքեր են հայտնաբերվել: Բժիշկները պարզել են նաև, որ կոտրված է եղել գեղեցկուհու ծնոտը:

Ռամիրեսի մարմինը հայտնաբերվել է դեռևս հուլիսի 30-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Քննիչները հակված են նրան, որ ֆոտոմոդելը սպանված է, սակայն քննարկվում է նաև այլ վարկած:

Ոստիկանները ենթադրում են, որ նա կարող էր ընկած լինել իր սեփական բնակարանի պատշգամբից` դժբախտ պատահարի հետևանքով, հետ բարձրանալ տուն և միայն հետո մահանալ ստացված վնասվածքների հետևանքով:



Աղջիկը Մեխիկո է տեղափոխվել ընդամենը 3 ամիս առաջ` New Icon Model Management գործակալության հետ պայմանագիր կնքելուց հետո: Նա ամուսնացած էր, ուներ 4-ամյա դուստր: