Իսպանիայում մարոկացին հարձակվել է վանականի վրա

20:39 • 03.08.16

Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Կարտախենա քաղաքում ծագումով մարոկացի տղամարդը սրճարանում հարձակվել է վանականի վրա, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Razon թերթին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հարբած տղամարդը հարձակվել է սրճարանում նստած վանականի վրա և փորձել է պոկել նրա կրծքի խաչը։ Նա սպառնացել է հոգևորականին ու կոպիտ հայհոյանքներ հնչեցրել վերջինիս հասցեին։ Դրանից բացի, հարձակվողը շշով հարվածել է հաստատության մատուցողին։

 

Նշվում է, որ այժմ ոստիկանությունը փնտրում է մարոկացուն, և հարձակումը կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն։