Մոսկվայի կայարաններում ռումբի մասին հաղորդագրության պատճառով տարհանում է սկսվել
Մոսկվայի կենտրոնում գտնվող Կազանյան ու Լենինգրադյան կայարաններում պայթյունի մասին հաղորդագրության պատճառով տարհանում է սկսվել։ Այս մասին Interfax-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Պայթյունի վտանգի մասին հաղորդագրություն ստանալուց հետո Կազանյան ու Լենինգրադյան կայարաններում էվակուացիա է անցկացվում, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայություններ, իրականացվում է ստուգում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ։










