Վաշինգտոնի մետրոյի ոստիկանության աշխատակցին կալանավորել են «ԻՊ» հետ կապերի մեղադրանքով
ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի մետրոյի ոստիկանության աշխատակցին կալանավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին օգնություն ցուցաբերելու փորձերի մեղադրանքով, հաղորդում է The Washington Post-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ քողարկված քննիչը դիմել է կասկածյալին՝ ահաբեկիչների կողմից հաղորդագրությունների փոխանակման համար օգտագործվող ծածկագրերը տրամադրելու խնդրանքով։
Նշվում է սակայն, որ այժմ ոստիկանությունը կասկածյալի մեղավորությունը միանշանակորեն հաստատող վկայություններ չունի։










