Հռոմում ռուսաստանցի զբոսաշրջիկը բռնել և ոստիկանությանն է հանձնել կողոպտիչին

17:11 • 03.08.16

Հռոմի կենտրոնում ռուսաստանցի զբոսաշրջիկները ենթարկվել են կողոպտիչների հարձակմանը, սակայն իրենց չեն կորցրել և իտալական իրավապահ մարմիններին օգնել են կալանավորել հանցագործներից մեկին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Հռոմի ոստիկանության վարչությունը։

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրվա ուշ երեկոյան՝ հանրահայտ Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի մոտ։ Երկու երիտասարդ եգիպտացի մոտեցել է տեսարժան վայրերը նայող ռուս զույգին և փորձել է պոկել տղամարդու վզի ոսկե շղթան, ինչի ընթացքում հարձակվողներից մեկը տղամարդու աչքերի մեջ արցունքաբեր գազ է ցանել։ Չնայած սուր ցավին՝ տղամարդը հասցրել է բռնել հարձակվողի ձեռքն ու նրան թույլ չի տվել փախուստի դիմել դեպքի վայրից։ Տուժածի ընկերուհին օգնության կոչեր է արել, և տարածքը վերասկող ոստիկաններն օգնության են հասել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հարձակվողը կալանավորվել է դեպքի վայրում, սակայն նրա գործակցին հաջողվել է փախուստի դիմել։ Կալանավորվածը 20-ամյա եգիպտացի է, որին ներկայացվել է ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտի մեղադրանք։ Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում՝ երկրորդ կողոպտչին գտնելու համար։