Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից  զինծառայող է փախել

11:42 • 03.08.16

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի  դիմել, սակայն Ոսկեհասկ գյուղում գյուղացիները բռնել են նրան և հանձնել ռուս սահմանապահներին: Այս մասին տեղեկությունները հաստատեց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:

«Երեք հոգով բռնել են հանձնել իրենց»,- ասաց գյուղապետը:

Հարցին, թե ինչու և ինչպես են գյուղացիները հասկացել, որ զինվորն օրինախախտ է և նրան հարկավոր է մեկուսացնել, գյուղապետը պատասխանեց` ասելով.«Դե տեսել են, որ  գյուղ էր եկել օտար մարդ, շեկ, առավոտ 7.30 – 08:00 –ի սահմաններում»:

Նա չպատասխանեց` զինծառայողը զենք է կրե՞լ  է,  թե ոչ:

Նշենք, որ տեղեկությունը հաստատելու համար ավելի վաղ Tert.am-ը զանգահարել էր  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության  վարչություն, որտեղից հայտնել էին, որ այս մասին ահազանգ չեն ստացել: