Պետերբուրգցին 230.000 ռուբլի է վճարել և տաքսիով ամենաերկար ճանապարհորդության ռեկորդ է սահմանել
Սանկտ Պետորբուրգ քաղաքի բնակիչ Նիկիտա Արխիպովը տաքսիով անցել է մոտ 11.000 կմ, ինչի համար ստիպված է եղել վճարել 230.000 ռուբլի:
Ինչպես նշում է euromag.ru-ն, այսպիսով` ռուս տղամարդը տաքսիով ամենաերկար ճանապարհորդության համաշխարհային ռեկորդ է սահմանել` տաքսիով Պետերբուրգից հասնելով Մագադան:
Հայտնի է, որ ռեկորդը սահմանվել է «Նստի'ր ու հասի'ր Մագադան» արշավի շրջանակում, որը մեկնարկել է հունիսի 27-ին: Արխիպովի խոսքերով, ինքը շատ գոհ է մնացել ուղևորությունից:
Նշվում է, որ ուղևորության նպատակն է եղել ռուսների շրջանում քարոզել ակտիվ զբոսաշրջությունը երկրով մեկ:










