ԱՄՆ-ում արջն աղբատար մեքենայի տանիքին նստած 9 կմ ճանապարհ է անցել

11:48 • 04.08.16

ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում արջն աննկատ բարձրացել է աղբատար մեքենայի տանիքին, ինչից հետո ոչինչ չկասկածող վարորդը գիշատչին իր հետ տարել է մոտ 9 կմ:



Ինչպես նշում է The Guardian-ը, վարորդը պարզել է արջի ներկայության մասին միայն այն ժամանակ, երբ լսել է դրա ձայնը: Դրանից հետո վարորդը որոշել է թաքնվել` հնարավորություն տալով կենդանուն անարգել փախչել անտառ:



Սկզբում արջը մագլցել է ծառի վրա ու այնտեղ մնացել 1 ժամ, ինչից հետո իջել է ու փախել։