Կանարյան կղզիներում բռնկված հրդեհի պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել (լուսանկարներ, տեսանյութ)

15:28 • 04.08.16

Կանարյան կղզիների Պալմա կղզում բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 700 մարդ, հաղորդում է The Local-ը։

 

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ Էլ Պասո համայնքում, և ներկայում իրականացվել է երեք թաղամասերի 700 բնակիչների տարհանումը։

 

Կայքի հաղորդմամբ՝ փրկարար ծառայությունները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները, իսկ այսօր իր պարտականությունները կատարելու ընթացքում մահացել է 54-ամյա մի հրշեջ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա մի գերմանացի, սակայն դեռ չի պարզվել վերջինիս գործողությունների միտումնավոր կամ պատահական լինելը։