Հրապարակվել է Դուբայի օդանավակայանում վառված ինքնաթիռի ներսից նկարահանված տեսանյութը (տեսանյութ)
Business Insider կայքում հրապարակվել է Դուբայի օդանավակայանում արտահերթ վայրէջք իրականացրած և վառված ինքնաթիռի ներսում արված տեսանյութը։
Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ինքնաթիռի սրահում գտնվող ուղևորները խուճապի մատնվում և փորձում իրենց իրերը վերցնել ուղեբեռերի դարակներից։
Հիշեցնենք, որ Հնդկաստանից Դուբայ ժամանող Emirates ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել օգոստոսի 3-ին։ Բոլոր ուղևորները տարհանվել են, սակայն մահացել է հրդեհի մարմանը մասնակցող հրշեջ ծառայության աշխատակիցը։ Որոշ ժամանակ անց բռնկումը մարվել է, իսկ ինքնաթիռի վերևի մասն ամբողջությամբ վառվել է։










