Մայամիում պայթյուն է տեղի ունեցել
Մայամիի իշխանությունները հայտարարել են, որ Dadeland Medical Building-ի շենքում պայթյուն է տեղի ունեցել, հաղոդում է Local 10-ը:
Նշվում է, որ ներկա դրությամբ շենքը գտնվում է շինարարության փուլում:
Հրշեջներին հաջողվել է վերացնել բռնկման բոլոր օջախները:
Իշխանությունների խոսքով՝ պայթյունի պատճառները դեռ անհայտ են: Զոհվածների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:










