Ֆլորիդայի կենդանաբանական այգու այցելուն դանակով հարձակվել է պարող ֆլամինգոյի վրա (տեսանյութ)

22:11 • 04.08.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Busch Gardens կենդանաբանական այգու աշխատակիցներն ստիպված են եղել քնեցնել չիլիական Փինկի ֆլամինգոյին, որին դանակով մահացու հարվածներ էր հասցրել այցելուներից մեկը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` 19-ամյա թռչունը այցելուների սիրելին էր: Փինկիին անվանում էին պարող ֆլամինգո, որի պարի տեսանյութերը բազմիցս հայտնվել էին նաև համացանցում:

Փինկիի վրա հարձակվել է Օռլանդոյի 45-ամյա բնակիչ Ջոզեֆ Էնթոնի Կորրաոն, ով կենդանաբանական այգում ընտանիքի` մոր և երեք անչափահաս երեխաների հետ է գտնվելիս եղել: Տղամարդը բռնել է ֆլամինգոյի պարանոցից, մի քանի հարված հասցրել դանակով և գցել գետնին:

Այգու աշխատակիցները թռչնին անասնաբուժական հիվանդանոց են հասցրել, սակայն վերքերը կյանքի հետ անհամատեղելի էին, և թռչնին ստիպված քնեցրել են:

Ամերիկացուն ձերբակալել է Թամփա քաղաքի ոստիկանությունը: Օգոստոսի 3-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրան: Նախկինում նա 3 տարվա ազատազրկման դատապարտված է եղել թոշակառուի վրա հարձակվելու համար:

 

Տեսանյութը՝այստեղ։