Ֆրանսիայում տղամարդը քննչական մեկուսարանում պատանդ է վերցրել 2 մարդու
Ֆրանսիական Լե Ման քաղաքի քննչական մեկուսարանում տղամարդը պատանդ է վերցրել 2 մարդու, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով BFM-TV հեռուստաալիքին։
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ պատանդներ վերցրած տղամարդը հետաքննության մեջ է գտնվում։ Այժմ նա պատանդ է պահում մեկ այլ կասկածյալի և հսկիչին։
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերը։










