Գերմանիայում փախստականները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ծեծկռտուքի մասին տեսանյութ, որը կազմակերպել են Սիրիայից և Լիբանանից Գերմանիա հասած փախստականները՝ Դորտմունդ քաղաքի փախստականների և ներգաղթյալների հարցերով կենտրոնում, գրում է Корреспондент-ը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին: Ոստիկանության տվյալների համաձայն՝ մասնակցել է 14-37 տարեկան 8 մարդ, այդ թվում` մի կին:
Իրավապահները ձերբակալել են 3 երիտասարդի, որոնց այնուհետ բաց են թողել: Կռվի պատճառը դեռևս չի հաջողվել պարզել:
Հինգ մարդ աննշան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:










