Հարի Փոթերի մասին նոր գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայում

14:44 • 04.08.16

Հրաշագործ Հարի Փոթերի մասին նոր` 8-րդ գիրքը (Harry Potter And The Cursed Child, «Հարի Փոթերն ու անիծված երեխան»), Միացյալ Թագավորությունում ճանաչվել է անցած 9 տարվա ընթացքում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքը:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ընդհանուր առմամբ, անցած 3 օրվա ընթացում Մեծ Բրիտանիայում վաճառվել է գրքի 680.000 օրինակ:

 

Այսպիսով` Ջոան Ռոուլինգի հեղինակած նորույթը վաճառքի ցուցանիշներով գերազանցել է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ գրքի ցուցանիշը (3 օրում` 664.000 օրինակ)` ճանաչվելով Միացյալ Թագավորության սահմաններում անցնող տասնամյակի ամենաարագ վաճառվող գիրքը:

 

Հարի Փոթերի մասին նոր գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայում