Բավական է միացնել այս լուսամփոփն ու սովորական սենյակը կվերածվի հեքիաթային պալատի (լուսանկարներ)

14:54 • 04.08.16

Լեհ դիզայներ Պշեմեկ Կրավչինսկին սովորական դդմից ինքնատիպ լուսամփոփներ է ստեղծում, որոնք զարդարված են բարդ, բայցև, միևնույն ժամանակ, շատ նուրբ նախշերով:

 

Բավական է միայն մութ սենյակում միացնել լույսն ու լուսամփոփի ոլորուն նախշերից դուրս պրծնող զարմանալի ստվերային պատկերները լցնում են ողջ տարածությունը` սովորական սենյակը վերածելով հեքիաթներից կյանք առած վայրի:

 

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, ինքնատիպ լուսամփոփները կոչվում են Calabarte: Դրա ամեն մի նմուշ կարողանում է լույսի ու ստվերի զարմանալի խաղի միջոցով տաղտուկ պատերն ու առաստաղը փոխակերպել զարդանախշ «կտավների»:

 

Աղբյուրը նկատում է, որ այս ամենը, իհարկե, տեղի է ունենում շնորհիվ հեղինակի մեծ տաղանդի: Ի դեպ, Կրավչինսկին մասնագիտությամբ ինժեներ-ճարտարապետ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բավական է միացնել այս լուսամփոփն ու սովորական սենյակը կվերածվի հեքիաթային պալատի (լուսանկարներ)