Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի Լենոնին պատկանած «կատաֆալկը»
Բրիտանական հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկին` Ջոն Լենոնին պատկանած Austin Princess մեքենան:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մեքենան արտադրվել է 1956 թվականին և սկզբնական շրջանում օգտագործվել սգո արարողությունների համար։
Լենոնը տվյալ փոխադրամիջոցը գնել է 1971թ. օգոստոսին ու դրա ներքին սրահում մի շարք ձևափոխություններ է իրականացրել: Այնուհետև` 1972թ., Լենոնը կատաֆալկը վաճառել է կինոպրոդյուսեր Ուիլյամ Մաքգոուին, ով մեքենան տեղափոխել է Կալիֆոռնիա:
2008թ. ի վեր մեքենան ցուցադրված է եղել Տեխաս նահանգի Ռոքնռոլային մեքենաների թանգարանում:
Ինչ վերաբերում է նմուշի մեկնարկային գնին, ապա այն չի հրապարակվել: Նշվում է, որ աճուրդը կայանալու է սեպտեմբերի 7-ին:










