Լոնդոնի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա. կա մեկ զոհ

05:21 • 04.08.16

Անհայտ անձը Լոնդոնի կենտրոնական հատվածում դանակով հարձակվել է անցորդների վրա, մեկ մարդ մահացել է, ամենաքիչը հինգ հոգի վիրավոր է, հաղորդում է Լոնդոնի ոստիկանությունը:

«Վիրավորումներով վեց մարդ է հայտնաբերվել դեպքի վայրում»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում:

Նշվում է, որ տուժողներից մեկը մահացել է դեպքի վայրում:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22.30-ին, տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի վերաբերյալ տվյալները մանրամասնվում են:

Հարձակվողը ձերբակալվել է: Քննության այս փուլում ոստիկանությունը չի բացառում, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ: