Կյանքիս լավագույն հիշողությունները կապված են ոչ թե քաղաքականության, այլ` ընտանիքիս հետ. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ խոսել է քաղաքական կարիերա- ընտանեկան կյանք թեմայի շուրջ:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահն ասել է, որ երբ հետադարձ հայացք է գցում իր անցած ուղուն, հասկանում է, որ կյանքի լավագույն ու ամենաթանկ հիշողությունները կապված են ընտանիքի, այլ ոչ քաղաքականության հետ:
«Երբ մտովի հետ եմ գնում, հավատացե՛ք, ինչ-որ կարևոր ելույթ կամ ստորագրած օրենք չէ, որ հիշում եմ: Ես հիշում եմ, թե ինչպես եմ դուստրերիս ձեռքը բռնած գնացել այգի: Դրանք են ինձ համար իսկապես թանկագին հիշողությունները»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Բացի այդ, Օբաման ընդգծել է, որ նախագահության տարիներին ամենադժվար պահերին իր կողքին են եղել կինն ու դուստրերը:
«Երբ գործերն այդքան էլ լավ չէին ընթանում, ես գալիս էի տուն ու փարատվում այն մտքից, որ նման գեղեցիկ ու ամուր ընտանիք ունեմ»,-ասել է նախագահը:










