Պավել Մանուկյանը լսել է Սեֆիլյանի կոչը, բայց դեռ հացադուլը չի դադարեցրել. Ինեսսա Պետրոսյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը լսել է Ժիրայր Սեֆիլյանի` հացադուլը դադարեցնելու մասին կոչը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Դատապարտյալների հիվանդանոցում Պավլիկ Մանուկյանին փոխանցեցինք հրամանատարի կողմից արված կոչը հացադուլը դադարեցնելու մասին: Պավլիկ Մանուկյանը շատ հուզված է, սակայն դեռ հացադուլը չի դադարեցրել»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 27-ի փոխհրաձգության հետևանքով վիրավորվել էր և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ և հիվանդանոց տեղափոխվելուն պես հացադուլ էր հայտարարել, որը մինչ օրս չի դադարեցրել:
Այսօր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կալանավայրից նամակ էր ուղղել Պավլիկ Մանուկյանին, որպեսզի դադարեցնի հացադուլը:










