Կանադայում ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով ինքնաթիռն արտահերթ վայրէջք է իրականացրել
Վանկուվերից Օտավա ուղևորվող կանադական WestJet ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով ուղարկվել է Թենդեր Բեյ քաղաքի օդանավակայան, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով CBC հեռուստաալիքին:
Ըստ ոստիկանության տվյալների` ինքնաթիռի սրահում պայթուցիկ նյութերի առկայության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո չվերթը դադարեցվել է: Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել Թենդեր Բեյ քաղաքի օդանավակայանում:
Իշխանությունների հաղորդմամբ` սպառնալիքն իրենից վտանգ չի ներկայացնում: Ինքնաթիռում գտնվել է 125 ուղևոր և անձնակազմի անդամ, որոնցից ոչ մեկը չի տուժել:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ քաղաքի ոստիկանությունն իրականացնում է միջադեպի հետաքննություն և հարցաքննում է ուղևորներին ու անձնակազմի անդամներին: Հետագա ստուգումների նպատակով ինքնաթիռն օդանավակայանի կայանատեղում հեռացվել է անվտանգ հեռավորության վրա:










