Բրիտանացի 2 զբոսաշրջիկներ իսպանական հանգստավայրի հյուրանոցների տասնյակ համարներ են թալանել

09:55 • 04.08.16

Իսպանական Բալեարյան կղզիներում գտնվող Մագալուֆ հանգստավայրում բրիտանացի 2 զբոսաշրջիկներ են ձերբակալվել` հյուրանոցների առնվազն 20 համարներից գողությունների համար, գրում է The Mirror-ը:



Տղամարդիկ, որոնց ինքնությունը չի նշվում, ձերբակալվել են Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի մարտիկների կողմից: 

Հանցագործների հյուրանոցային համարում ուժայինները հայտնաբերել են գողացված բջջային հեռախոսներ, նոութբուքեր և գումար: Ընդ որում՝ 20 հանցագործություններից 4-ի դեպքում նրանք գողություններ են արել համարներից, որոնցում այդ պահին մարդիկ են եղել: