ԼԳԲՏ համայնքի սիրիացի ներկայացուցիչը դաժանաբար սպանվել է Ստամբուլում. ակտիվիստներ

21:12 • 04.08.16

ԼԳԲՏ համայնքի սիրիացի ներկայացուցչին բռնաբարել և գլխատել են Ստամբուլում:  BBC-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են սպանվածի ընկերներն ու հարևանները:

Մուհամեդ Վազիմ Սանկարիի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 25-ին թուրքական քաղաքի կենտրոնական շրջանում: Սպանության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվել:

ԼԳԲՏ ակտիվիստների kaosgl.org պորտալի տեղեկությունների համաձայն` Սանկարին փորձում էր Թուրքիայից մեկ այլ երկիր տեղափոխվել, քանի որ վախենում էր իր կյանքի համար:

Սպանվածի ծանոթներից մեկը հայտնել է, որ Սնակարիին առևանգել էին մոտ 5 ամիս առաջ, ծեծել և բռնաբարել էին նրան: Ծանոթի խոսքով` իրենք բողոքել էին ներկայացրել ոստիկանության բաժանմունքում, սակայն ոչինչի չի արվել:

Սանկարիի ընկերներից մեկը հայտնել է, որ ինքը ևս սպառնալիքներ է ստանում հեռախոսով, և որ ՄԱԿ-ը ի զորու չէ պաշտպանել ԼԳԲՏ համայնքին Թուրքիայում: