BMW-ն վերականգնել է Էլվիս Փրեսլիի մեքենան (լուսանկարներ)
Հեղինակավոր BMW ավտոբրենդը վերականգնել է 1957թ. արտադրված ու հայտնի երգիչ Էլվիս Փրեսլիին պատկանած 507 ռոդսթերը, որը գերմանացի մասնագետների կողմից վերանորոգվում էր 2014թ. գարնանից:
Ինչպես նշում է motor.ru-ն, Փրեսլին մեքենան գնել է 1958թ., երբ զինվորական ծառայություն էր անցնում Գերմանիայում, իսկ 2 տարի անց նա զորացրվել է ու ԱՄՆ վերադարձել` իր հետ տանելով նաև մեքենան: Նշվում է, որ Փրեսլին սպիտակ մեքենան կարմիր է ներկել, որպեսզի իր երկրպագուհիները դրա վրա այլևս գրություններ չթողնեն:
Այնուհետ երգիչը մեքենան վաճառել է Chrysler-ին, ինչից հետո փոխադրամիջոցը հայտնվել է Ալաբամայում` դառնալով մրցարշավային մոդել:
Հայտնի է, որ տարիներ անց մեքենան հայտնվել է BMW-ի թանգարանում, որտեղ էլ որոշել են դրան վերադարձնել իր օրիգինալ տեսքը:
Մեքենայի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 21-ին:















