Չինաստանի իշխանությունները «Նիդա» թայֆունի պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել (լուսանկարներ)
Չինական Գույչժոու նահանգի իշխանությունները «Նիդա» թայֆունի պատճառով վտանգավոր շրջաններից մոտ 7.000 մարդու են տարհանել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հորդառատ անձրևները շարունակվում են չորեքշաբթի օրվանից: Առանձին շրջաններում այս ժամանակահատվածում գրանցվել են ավելի քան 240 մմ տեղումներ: Վնասվել են մոտ 400 բնակելի տներ, վնաս է հասցվել մոտ 1.200 հա գյուղատնտեսական տարածքների: Նահանգի իշխանությունները հայտնում են, որ անմիջական տնտեսական վնասը հասել է մոտ 2.7 մլն դոլարի:
Թայֆունը դուրս է եկել ցամաք երեքշաբթի: Էպիկենտրոնում քամու արագությունն այդ ժամանակ գերազանցել է 151 կմ/ժ-ը: Ընդհանուր Չինաստանում թայֆունն անդրադարձել է 495.000 մարդու վրա: Ընդհանուր տնտեսական վնասը երկրի համար գերազանցել է 76.9 մլն դոլարը:















