Դեմի Մուրը հանդիպում է Էլիզաբեթ 2-րդի որդու հետ. լրատվամիջոցներ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրը, արևմտյան ԶԼՄ-ների պնդմամբ, նոր սիրավեպ է սկսել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկի` արքայազն Էնդրյուի հետ:
Ինչպես նշում է Tatler-ը, 53-ամյա դերասանուհին հանդիպում է 56-ամյա արիստոկրատի հետ մայիս ամսից: Հայտնի է, որ նրանք ծանոթացել են Չելսիում` արքայազնի նախկին կնոջ` Սառա Ֆերգյուսոնի նախաձեռնությամբ:
Սակայն քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ միակ մարդը, ում այս հարաբերությունները դուր չեն գալիս, արքայազնի մայրն է` Էլիզաբեթ 2-րդը:














