Հոլիվուդում առաջին անգամ սևամորթ կինը 100 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմ կնկարահանի

11:54 • 05.08.16

Հայտնի ռեժիսոր Ավա ԴյուՎերնեյն իր անունը մեկընդմիշտ կամրագրի Հոլիվուդի պատմության մեջ` որպես առաջին սևամորթ կինը, ով 100 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմ կնկարահանի:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքը Disney կինոընկերության նկարահանելիք A Wrinkle in Time («Ճեղք ժամանակի մեջ») ֆիլմի մասին է, որի հիմքում ընկած է ամերիկացի գրող Մադլեն Լենգլի համանուն վեպը:

 

«Շնորհակալ եմ @DisneyStudios-ին այս պատմական քայլն ինձ հետ անելու համար, թեկուզ հանուն արդարության պետք է ասեմ, որ ես սրան արժանի միակ սևամորթ կինը չեմ»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ռեժիսորը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ԴյուՎերնեյը Քեթի Բիգելոուից ու Փեթի Ջենքինսից հետո Հոլիվուդի պատմության մեջ 3-րդ կինն է, ում վստահվել են 100 մլն բյուջե ունեցող ֆիլմի նկարահանումները:

 

Հոլիվուդում առաջին անգամ սևամորթ կինը 100 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմ կնկարահանի