Անհայտ անձինք պայթուցիկ սարք են նետել Կոսովոյի խորհրդարանի շենք

02:59 • 05.08.16

Պրիշտինայում  անհայտ անձինք պայթուցիկ սարք են նետել Կոսովոյի խորհրդարանի շենք, հաղորդում է Reuters-ը:

Ըստ նախնական տվյալների՝ ոչ ոք չի տուժել: Ոստիկանները շրջափակել են շինության տարածքը:

Նշվում է, որ խորհրդարանի շենքը գտնվում է կառավարության շենքի մոտ՝ բանուկ փողոցում: