Չինական մաֆիայի նախկին ղեկավարը Սան Ֆրանցիսկոյում ցմահ ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի կազմակերպված հանցավոր խոշոր խմբավորումներից մեկի նախկին ղեկավար Ռեյմոնդ Չոուն, ով միավորել է չինացիների, ցմահ ազատազրկման 2 ժամկետ է ստացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Չինացի 56-ամյա Չոուին վերագրվում են սպանություն, շորթում, ինչպես նաև թմրանյութերի վաճառք: Ըստ հետաքննության՝ նա 2006-ից ի վեր գլխավորել է հանցավոր խմբավորումներից մեկը, որը գործել է Սան Ֆրանցիսկոյի Չինական թաղամասում:
Հանցագործները զբաղվել են, մասնավորապես, թմրանյութերի վաճառքով, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների մաքսանենգությամբ, փողերի լվացմամբ, ինչպես նաև ձեռնարկել են գողություններ և սպանություններ:
Գործն ուսումնասիրող դատավոր Չարլզ Բրեյերը համաձայնել է մեղադրող կողմի հետ` նշելով, որ «մեղադրյալը երբեք չի փոխվի»:
Չոուն դատարանում հրաժարվել է ընդունել իր մեղքը: Նրա խոսքով՝ բոլոր մեղադրանքները հորինված են:










