ԱՄՆ-ում առկա է միայնակ ահաբեկիչների հարձակման սպառնալիք. Օբամա

02:18 • 05.08.16

ԱՄՆ-ում միայնակ ահաբեկիչների հարձակման սպառնալիքը դեռևս պահպանվում է, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Մարդկանց սպանելու նպատակով միայնակ կատարողների կամ փոքրիկ խմբերի գործունեությունը հնարավոր է ու իրական»,- հայտարարել է Օբաման Պենտագոնում:

Նա հավելել է, որ 2011թ-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակման նման հարձակումները քիչ հավանական են: