Ազատության հրապարակից բերման ենթարկված 27 քաղաքացիներն ազատ են արձակվել. կազմվել է վարչական արձանագրություն

10:26 • 05.08.16

Երևանի Ազատության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքից հետո բերման է ենթարկվել 27 քաղաքացի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը:

«Բերման է ենթարկվել 27 քաղաքացի, որոնք ազատ են արձակվել: Կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն 180.1 հոդվածի 11-րդ կետի համաձայն, այն է` հավաքի մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելը»,-ասաց նա:

Նշենք, որ հավաքի մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: