Թուրքիայում 17-ամյա մոդելը սպանված է հայտնաբերվել

08:49 • 05.08.16

Թուրքիայի անտառներից մեկում հայտնաբերվել է 17-ամյա թուրք մոդել Կայա Քադերի` կապկպված մարմինը, գրում է life.ru-ն:



Պատահական անցորդները վստահեցնում են, որ տեսել են` ինչպես է Կայան անհայտ անձի հետ դեպքից 1 օր առաջ մեքենայով երթևեկել: Հաղորդվում է, որ աղջիկն այդ օրը գնացել է մոդելային աշխատանքի համար հարցազրույցի:



Ոստիկանությունում հայտնում են, որ Կայայի մարմնի վրա գրեթե չեն եղել բռնության հետքեր, իսկ երբ իրավապահներն անտառում հայտնաբերել են նաև նրա պայուսակը, պարզվել է, որ դրամապանակը և զարդերը տեղում են, սակայն կորել է բջջային հեռախոսը: