«Աստղային պատերազմները» սերիալի կվերածեն

13:35 • 06.08.16

Ամերիկյան ABC հեռուստաընկերությունը բանակցում է Lucasfilm կինոստուդիայի հետ, որի հաջող ելքի արդյունքում «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, ABC-ի ներկայացուցիչ Չենինգ Դանջին պատմել է, որ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում:

 
«Բանակցություններն ընթացքի մեջ են, բայց առայժմ չեմ կարող հստակ ժամկետներ ասել»,- հավելել է Դանջին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Աստղային պատերազմների» հեռուստատեսային ադապտացիայի միակ տարբերակը Disney XD հեռուստաալիքով ցուցադրվող մուլտսերիալն է: