Հայտնի է Բրիջիթ Ջոնսի մասին 4-րդ գրքի թողարկման ամսաթիվը
Բրիջիթ Ջոնսի և նրա երկրպագուների կյանքում այս տարի միաժամանակ 2 կարևոր իրադարձություն է սպասվում: Մինչ կիոյի սիրահարներն անհամբեր սպասում են աշնանը, որպեսզի կրկին էկրաններին տեսնեն Ռենե Զելվեգերին` անհաջողակ լրագրող Բրիջիթ Ջոնսի դերում, գրող Հելեն Ֆիլդինգն իր երկրպագուների համար ևս մեկ անակնկալ է պատրաստում` նոր վեպ Bridget Jonesʼs Baby: The Diaries, փոխանցում է buro247.ru-ն:
Գիրքը լույս կտեսնի Մեծ Բրիտանիայում 2016թ. հոկտեմբերին` ֆիլմի պրեմիերայից մեկ ամիս անց: Հաղորդվում է, որ գիրքը կներառի 2-րդ և 3-րդ վեպերի միջև ընկած ժամանակահատվածը և կպատմի Բրիջիթի ծանր ճանապարհի մասին դեպի մայրություն:
Հիշեցնենք, որ իր առաջին վեպը`«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» բրիտանուհի Հելեն Ֆիլդինգը գրել է 1995-ին The Independent թերթում իր սյունյակի հիման վրա:










