Հարի Փոթեր մասին 1-ին գրքի 20-ամյակը կնշվի Լոնդոնում մեծ ցուցադրությամբ
Ցուցադրությունը, որը խոստանում է այցելուներին «ճանապարհորդություն Ջոան Ռոուլինգի վեպերի սրտում», կբացվի Լոնդոնում 2017-ին, գրում է The Guardian-ը: Ցուցադրությունը նվիրված կլինի Հարի Փոթերի մասին առաջին վեպի թողարկման 20-ամյակին:
Ցուցադրության նմուշների շարքում, որը կազմակերպում է Բրիտանական գրադարանը, կներկայացվեն նմուշներ հեղինակի և Bloomsbury հրատարակչության արխիվից, մոգական և ալքիմիայի գրքեր և առարկաներ, հին ձեռագրեր, որոնք նվիրված են հեքիաթային արարածներին:
Ցուցադրությունը կբացվի 2017թ. հոկտեմբերի 20-ին և կտևի մինչև 2018թ. փետրվարի 28-ը:
Փոթերիանան հրաշագործ Հարի Փոթերի մասին գրքերի շարք է: Այդ գրքերի վաճառքի ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 500 մլն նմուշ: Վեպերը թարգմանվել են 67 լեզուներով:










